Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…. Показать все сообщения


ՔՈ ԽԱԿ ՍԵՐԸ ԵՎ ԻՄ ՀԱՍՈՒՆ ՏԱՆՋԱՆՔԸ…


Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը
Հանդիպեցին որպես երկու ուղևոր՝
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եվ, ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը:

Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչև անգամ երբ պառկում ենք կողք-կողքի,
Ինչպես հայոց հեքիաթներում` մեր միջև
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը…

20.III.1959թ.
Մոսկվա


(«Նույն հասցեով» շարքից)