Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Բիլ հորիզոնից ելնում է մեգը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բիլ հորիզոնից ելնում է մեգը. Показать все сообщения

XI


Բիլ հորիզոնից ելնում է մեգը, տարածվում
Աչքերիս առաջ, հեռո՜ւ, հեռավոր, հմայիչ
Ընդարձակ դաշտը դառնում է նրան խոր մահին,
Լուռ գագաթները՝ խաղաղ գերեզման, լուռ աճյուն...

-Ես մշուշ, մեգ չեմ աշխարհի վրա ծանրացած,
Ես ամպ չեմ՝ մշուշ, մառախուղ ծնող, սևասիրտ.- 
Սիրտն իմ ժպտում է լուռ գագաթների անհասին,
Սիրտն իմ դյութում է արեգակը՝ վառ հրացան:

Հոգիս թող լինի գերեզման մեգի, մշուշի.
Ցուրտը շնչելով թող նրանք իջնեն իմ կրծքին,
Որ իմ երգերի չորությունը չոր միշտ բուժվի,

Եվ միշտ ունկնդիր մոլի ամպերի մոլուցքին
Իմ գագաթները տեղա անձրևը վարարուն,
Եվ միշտ հմայեն երգերիս արև ու գարուն...