Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Խաղաղության աստծուն հավետ թշնամի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խաղաղության աստծուն հավետ թշնամի. Показать все сообщения

XIII


Խաղաղության աստծուն հավետ թշնամի
Ջահել հոգիս անհանգիստ է, փոթորկուն.
Կյանքի հանդեպ խստաբարո ու տոկուն.
Ե՛վ սառնասիրտ, և՛ փոթորկուն - նույն ժամին...

Որպես կյանքի պոետ, որպես բանաստեղծ
Գիտեմ զգալ կյանքը անգամ երակով,
Ցրտության դեմ կռվել հոգու կրակով,
Անգամ գրկել բիլ երկինքը բազմաստեղ:

Հրճվել գիտեմ որպես մանկիկ անմեղիկ,
Եվ այդ պահին խելառ դառնալ, խենթ դառնալ,
Եվ վշտանալ գիտեմ՝ տեղի, անտեղի:

Սակայն միշտ էլ կարող եմ այն մոռանալ,
Գրել վիշտը հեղեղամերձ ավազին.
Մնալ նորից հոգով ծաղկուն օազիս...