Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՎԱՐԴԵՐԻ ԿԱՐՄԻՐ ՃԻՉՆ ԵՄ ԵՍ ԼՍՈՒՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՎԱՐԴԵՐԻ ԿԱՐՄԻՐ ՃԻՉՆ ԵՄ ԵՍ ԼՍՈՒՄ. Показать все сообщения

ՎԱՐԴԵՐԻ ԿԱՐՄԻՐ ՃԻՉՆ ԵՄ ԵՍ ԼՍՈՒՄ


 
Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում 
Իմ ծխամորճի դառն ծխի միջից 
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ 

Փոքրիկ մի թռչուն, 
Որի անունը չգիտեմ ցայսօր, 
Որ ուշ է չվում - ետ գալիս շատ շուտ, 
Ընկըճվածության ծանըր ժամերիս 
Համակըրանքի խոսք է ինձ ասում 
Իմ ծխամորճի դառն ծխի միջից 
Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ 
Ու թվում է ինձ, 
Թե փոստատարը երջանկացըրեց 
Երկու սպասված ու թանկ նամակով, 
Մինչդեռ բերել էր լոկ... լրագըրեր... 

18.XII.1959թ.
Թիֆլիս


(«Ականջդ բեր ասեմ» շարքից)