Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից. Показать все сообщения

XII


Երբ հոգնում եմ ես երգերի անքուն որսից՝
Խաղաղվում է հոգուս օվկիանը ալեկոծ.
Կարծես մեռնում է հուզմունքի ծիլ ու բողբոջ,
Հոգուս վարար Ամազոնն է դառնում ոսին:

Այնժամ մի խեղճ հուսալքում, վիզը ծռած՝
Գալիս է, որ հուսալքում ցանի այնտեղ.
Անհամարձակ, ահ ու դողով, վախով հանդերձ
Մոտենում է հոգուս՝ ձեռքն իր սրտին դրած...

Սակայն աչքս,- պահապանը արթուն ոգուս,
Զինված ամուր ադամանդյա սուր նիզակով -
Բըզկտում է նրա հոգին... մեն մի զարկով,

Մի հայացքով խոր ու անգութ խամրում նրան...
Քանզի գիտի՝ հոգիս շուտով կփոթորկի 
Ծով երգերիս, և արևը կըհուրհուրա...