Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Հեռանում եմ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հեռանում եմ. Показать все сообщения
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ

Ես հեռանում եմ, որ մենակ մնամ,

Ես հեռանում եմ, որ չխենթանամ,
Հոգի տանջող այս «սեր» կոչվածից ես չկուրանամ,
Իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից որ ես վերանամ…
Ես հեռանում եմ, որ չմահանամ,
Որ իմ սիրո խուլ անդունդներում ես չխորանամ,
Որ էլ չարտասվեմ, որ էլ չմրսեմ,
Քեզ հետ լինելով որ մենակ չզգամ…
Ես հեռանում եմ, որ քեզ մոռանամ,
Որ քո պատկերից ես էլ չարբենամ,
Որ չսկսվածը ես կիսատ թողնեմ,
Որ ամբողջ կյանքում քեզ բարի հիշեմ
Ու ամեն դեպքում քեզ չմոռանամ…
Ես հեռանում եմ, որ… քեզ հետ մնամ…