Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ. Показать все сообщения

ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ


Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
Ո՞րն է իմ աստղը,-
Շատ եմ միտք արել:

Հավանական է՝
Այն Սիրիուսը,
Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
Իր անցած ճամփին.
Նույնն է կրկընում...

19.XII.1959թ.
Թիֆլիս

(«Գիրք մնացորդաց» շարքից)