Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց. Показать все сообщения

XXXVII


Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց.
-Արփին ծագեց Արևելքից և ինքնագոհ
Արևմուտքում կորավ, իջավ երբ երեկոն,-
Ու ծիծաղեց նա - ընթերցողն իմ սրտաբաց:

Այնժամ նրան հարցըրեցի դիմաթաքուն.
-Ի՞նչն է, ընկե՛ր, այդպես ծիծաղ քեզ պատճառում...
-Տե՛ս, պոետն այդ,- պատասխանեց,- ի՞նչ է ճառում,
Դա իր հաշվով ֆոկո՞ւս է մի, թե՞ հսկա գյուտ...

Ավելի քան պարզ է, եթե հռչակավոր
Մի աստղաբաշխ այսօր հպարտ ազդարարի,
Թե երկիրը պտտվում է շուրջն արևի:

-Այո, փոքրիկ - նա մեծ էր, տարիքավոր -
Պարզ է այնքան,- ասացի ես գոհ ու հպարտ,-
Այդ պտույտի նման, սակայն նույնքան և բարդ...