Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին. Показать все сообщения

XXI


Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին,
Ինչպես Կետարի առասպելյալ, սև վրանը հսկա...
Թոփ-դաղը՝ արքան այս լեռնապարի խավարում նստած,
Կռթնած է կարծես հետին ոտների ջարդված կրնկին...

Այս կողմ - Սոմրովը՝ թավշյա կանաչով, ձգված ահագին,
Այն կողմ - ամպերի քարավանն ահա՝ մթով թանձրացած,
Հեռվում - անանուն լեռներ՝ խավարում խրոխտ բարձրացած.
Եվ ես - հուրհուրող կրակի առաջ՝ բոցերը հոգիս...

Շուրջըս քնած է նախիրը, հոտը - ոչխարի, գառի,
Քնած են բոլոր սրտերը ջահել, ծեր ու պառաված...
Ես եմ մեն մենակ - իմ ձեռքով վառված խարույկի առաջ:

Ես եմ մեն մենակ - ունկընդիր հեռվի շառաչին վայրագ,
Խոլ բախումներին, հոգով անհանգիստ, հոգով անհամբեր.
-Ա՜խ, թե երանի ես էլ լինեի հաղթության բանբեր...