Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում. Показать все сообщения


XXXI


Հայաստանին

Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում.
Նա գալարվում է, սողում է կարծես ցավից,
Դեմքին քսած մեռելային փայլուն կավիճ,
Ճամփան - երկար, ալիքը - կարճ ու վետվետուն...

Արարատը՝ անխոս վկան նրա ցավի,
Մյուս ափից ինձ հետ նայում է լուռ նրան...
Հասկանում ենք իրար անխոս ու անվարան
Ես՝ իմ, նա՝ իր սրտով - խորշով քարանձավի...

-Մայր իմ Արաքս, ջրերը քո ճողփել են շա՜տ -
Օտարոտի սմբակներից, շա՜տ են հորդել
Եվ քի՛չ է շատ, որ հոսել ես հանգիստ, ազատ:

Վերջին անգամ կփոթորկեն ջրերը քո -
(Ժամն այդ ահեղ ու ահալի մոտ է արդեն)
Ու կժայթքի Մասիսն հրով, ես՝ իմ երգով...