Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում. Показать все сообщения


VI


Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում,
Երակներում - նոր արևի ջեռ տապը,
Եվ նրանց նոր յուրաքանչյուր էտապը
Հնի հանդեպ իմ կրակն է բորբոքում...

Եվ իմ երգը այդ ուժն ու այդ արևն են
Լցնում կյանքի հարատրոփ էությամբ,
Եվ գալիքի հազարավոր արևներ
Իմ աչքերում վառում անհուն զորությամբ:

Այդ ուժով ու այդ արևով զորացած,
Կտրել եմ երգիս ճյուղքերը չորացած
Ու դրանցով հրդեհել եմ նավը այն,

Որով պիտի ես դրախտը մտնեի
Սին դրախտը - հին երգերի մտերիմ,-
Որտեղ գուցե դիմավորեր ինձ Եվան...