Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում. Показать все сообщения

IX


Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում
Բոցերը հավաք մի կիզակետում - դեպ երկիրն իմ,
Բոցավառ ձեռքը՝ գալիքի հանդեպ լուռ, անքնին 
Բորբոքում է դեռ գիշեր ու ցերեկ նստած անքուն...

Գեհենածավալ լեզուներ ունեն այդ բոցերը...
Բոցավառ ձեռքը - մատներով ցմքած, ոսկրացած,
Կարծես իրանով գեհենի դռան մոտ կռացած
Պլուտոնի տեղ ինքն է պահապան, նա - Հիտլերը...

Փչում է մի թունդ նավթահոտ նրա բերանից,
Քանզի թոքերը Ռումինիայի նավթով են լիք...
Բացում է ահա բերանն իր նորից, որ բորբոքի

Խարույկն իր վառած... Բայց բերնից ելնող նավթաշոգին
Կլանում է ողջ խարույկից ելնող բոցերը շեկ...
Պայթում է ինքը... ցըվրվում ամբողջ գեհենով մեկ... («Մուտք» շարքից)