Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի. Показать все сообщения

***


IV
Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի,
Հարթելով նոր ու ինքնուրույն իմ հունը,
Դրոշմելով դարերում իմ անունը,
Չեմ կասկածում, թե լինելու եմ գերի...

Չեմ կասկածում, թե գերի եմ լինելու
Հին քնարի - անհարազատ խոկմունքով,
Կամ մտքերի - ծնված անցավ երկունքով,
Եվ կամ անկոչ հյուր - դավադիր տներում:

Սակայն կլինեն շիթեր, անշո՛ւշտ, անմաքուր,
Որ կաշխատեն դառնալ երգիս կերակուր,
Բայց դրանցից ոչ մի վայրկյան չեմ սարսում,

Քանզի ջուրը իմ երգերի, ոչ թե այն
Շիթերից է դառնում պղտոր, ցեխախառն,
Այլ ինքն է նրանց մութ աչքը պարզում...