Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Ես չեմ մեռնի մռայլ մահով մի անհեթեթ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ես չեմ մեռնի մռայլ մահով մի անհեթեթ. Показать все сообщения

V


Ես չեմ մեռնի մռայլ մահով մի անհեթեթ,
Չեմ էլ սարսի սակայն նրա շնչիցը սառն.
Մի ումպ ըմպած նրա դաժան սուր ճիչը դառն,
Նրա հանդեպ ձեռք կբերեմ իմունիտետ...

Կթափառեմ այնուհետև Մարսի վրա,
Լուսնի վրա կթողնեմ մի ավտոմոտոր,
Սատուրնի կոր շրջանակում ցուցամատով
Կըստեղծեմ մի Անանուն, որ մարզի նրան:

Ապա նման անանուններ կպարգևեմ
Եվ երկնային չթվարկած մարմիններին,
Հետո այնտեղ ամեն տեսակ մուտք կարգելեմ,

Որ այն պահին, երբ բռնկվի համաշխարհում
Հոկտեմբերը, իմ ուժերով պատրաստակամ
Մոլորակներն հայտարարեմ սովետական...