Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Իմ կյանքի դեմ օրերն ահա նահանջում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ կյանքի դեմ օրերն ահա նահանջում. Показать все сообщения

XXXX


Թշվառ Ֆաուստ, ես քեզ էլ չեմ ճանաչում...
ԳՅՈԹԵ


Իմ կյանքի դեմ օրերն ահա նահանջում,
Օրերն ահա նահանջում են անշտապ.
Անցնում են իմ երազները ջերմ ու տաք,
Ու ես նոր եմ, ես նոր եմ քեզ ճանաչում...

Երբ մանկական իմ բողբոջն էր կանաչում,
Կարո՞ղ էի հասկանալ ես միթե քեզ...
Ու քո մտքի անծայրածիր կանաչում
Սահում էին երազներն իմ կապտակեզ:

Երիտասարդ տարիքի մեջ երբ անցա,
Նորեն մատով շոշափեցի հսկայիդ
Ու զգացի պատկառանք ու ակնածանք...

Նստել եմ ա՛րդ հասունության իմ գահին,
(Թեկուզ դեռ չեմ տեսել տասնինը գարուն),
Սակայն արդեն ճանաչում եմ հսկայիդ...

11-25.VIII.1941թ.