Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком Պարույր Սևակի տուն-թանգարան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պարույր Սևակի տուն-թանգարան. Показать все сообщения
 ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ


                    


Պարույր Սևակի տուն-թանագրանըն գտնվում է գրողի ծննդավայրում`Զանգակատուն գյուղում: Թանգարանը կառուցվել է նրա տան կողքին, որտեղ պահպանվել են պոետի անձնական իրերը, որոնք հուշում են նրա դառը կյանքի մասին: 1971թ-ին Պարույր Սևակի եղերական մահից հետո ՀՍՍՀ կառավարության որոշմամբ (1972թ.) բանաստեղծի հայրենի գյուղում կազմակերպվեց նրա տուն-թանգարանի հիմնադրումը: Թանգարանի նախագծումը հանձնարարվեց անվանի ճարտարապետ` բանաստեղծի մտերիմ ընկեր, Ջիմ Թորոսյանին: Բարձր մակարդակով կատարված նախագիծը իրենից ներկայացնում էր մի ամբողջական համալիր` բաղկացած նախասրահ-դահլիճից, ցուցասրահներից, մատուռ-զանգակատնից, ամֆիթատրոնից: Ցավոք, որոշակի պատճառներով, համալիրը ամբողջությամբ կյանքի չկոչվեց… կառուցվեց միայն նախասրահը, որն էլ առ այսօր ծառայում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ: Չնայած այն հանգամանքին, որ թանգարանային համալիրը կառուցվեց ընդգծված ճարտարապետական բացթողումներով, այնուամենայնիվ այդ տարածքը ինքնին թանգարանային մի համալիր է, որն իր մեջ ներառում է նաև ցուցասրահը, քանի որ վերջինս կառուցված է այն տարածքի վրա, որտեղ կառուցված է բանաստեղծի առանձնատունը, իր իսկ ձեռքերով մշակված այգու կենտրոնում, որտեղ էլ հայրական ծիրանենու տակ, ըստ բանաստեղծի բանավոր կտակի, հուղարկավորված է ինքը, կնոջ` Նելլի Մենաղարիշվիլու հետ: Թանգարանը բացվել է Պարույր Սևակի եղերական մահվան տասնամյա տարելիցի օրը` 1981թ-ի հունիսի 17-ին: Ցուցասրահում մեծ բանաստեղծի մարդկային ու պոետական նկարագիրը առավել ընդգծուն ներկայացավ անվանի նկարիչ Ս.Մուրադյանի որմնանկարների շնորհիվ, որոնք վրձնի լեզվով ներկայացնում են Պ. Սևակին` որպես համահայկական կոչի հզոր ու անլռելի ժամհար, որի ստեղծագործական ողջ կյանքը հանուն այդ առաքելության պիտի անցներ տառապանքով և ավարտվեր ողբերգական ճակատագրով: Թանգարանի հարստությունը կազմող ցուցանմուշները տարեցտարի համալրվում են ամենաբազմազան նյութերով: Թանգարանը աստիճանաբար սկսում է զգալ ավելի լայն հոգածություն: Աստիճանաբար համաժողովրդական դարձող այս աջակցությունը այն երաշխիքն է, որով հնարավոր կլինի ժամանակի ընթացքում ունենալ Պարույր Սևակ մեծությանն արժանի մշակութային օջախ ու կենտրոն, թանգարանային ամբողջական համալիր: